Էսօր բավականին հետաքրքիր միջոցառում էր անց կացվում Վանաձորում` ձմեռային ավտոռալլի, որին մասնացելու էին եկել Երևանից, ՀՀ տարբեր մարզերից, ինչպես նաև Վրաստանից: Վաղուց Վանաձորում նման բան չի եղել, եթե չեմ սխալվում:
Հետաքրքրությունը բարձր էր, բայց կարելի էր ավելի լավ կազմակերպել, քանի որ ինքնահոսի ու անկանոն շարժի տպավորություն կար... հուսանք, հետաքրքրությունը տեսնելով, մյուս անգամ ավելի լավ կկազմակերպվի, քանի որ թե սպորտաձևի իմաստով, թե հետաքրքրության, թե բիզնեսի ու գովազդային տեսանկյուններից, ահագին լավ բան կարելի է ստանալ: Բացի դա, պարբերականության դեպքում, կարա սա լինի յուրահատուկ վանաձորյան գրավչություն:
Մյուս անգամների համար անհրաժեշտ կլնի մտածել մասնակիցների ու հյուրերի անվտանգության, սնունդի ու այլ կարիքների, մասնակից և ոչ մասնակից մեքենաների կայանատեղերի` որպեսզի խցանումներ չլինեն, դիտակետերի ու նկարահանման կետերի սահմանման և շատ այլ կազմակերպչական հարցերի մասին: Ինչևէ, անցնենք ֆոտոներին :)
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ReplyDeletehttp://www.blognews.am/arm/news/1331/dzmerayin-avtoralli-vanadzorum.html
DeleteՇնորհակալություն, շատ անսպասելի էր :)