Կիրակի օրվա (դեպի գյուղ Ծաթեր) ճամփորդության նկարները բազմաժանր են, ուստի որոշեցի դրանց ներկայացումը սկսել թռչող և վազող կենդանիներից :) Համարեք սա առաջին մաս և սպասեք հաջորդ post-երին: Մեկ էլ ծիտիկների նկարների որակի համար ներող եղեք, քանի որ ահագին հեռվից եմ նկարել` առավելագույն ZOOM-ով...
միջատները սպանիչ էին... շատ լավն են:
ReplyDeleteԻսկականից սպանիչ են...
ReplyDeleteԱպրեք ժողովուրդ ջան, էս ոնց էի ձեզ անպատասխան թողել :)
ReplyDeleteՈղջույն սիրելի Քրիստ
ReplyDeleteՇատ լավն են քո ֆոտոները: Սակայն ինձ գրավեց հատկապես այս մեկը: Սա սպիտակագլուխ անգղ է, որոնց քանակը Հայաստանում շատ քիչ է: Ես տեսել եմ այս անգղների բները Ալավերդի տանող ճանապարհին: Տեղանքը դժվարանում եմ ճիշտ նկարագրել, համարյա ուղղահայաց ժայռեր էին, իսկ տեղացիները սրանց «ագռավ» էին անվանում:
Շնորհակալություն, կսպասեմ նոր լուսանկարների:
Ողջույն Թամար ջան, (փաստորեն գիտենք իրար?)
ReplyDeleteՇատ հաճելի էր նման մեկնաբանություն կարդալն ու մի բան ավել իմանալը մեր բնաշխարհի թռչունների մասին: Ուզում եմ նաև ասել, որ էս փոսթից համարյա մի տարի է անցել ու նոր նկարներ շատ կան: Չեմ կարծում, որ էլ ոչ մի նկար դուր չի եկել, երևի ժամանակ չի եղել բոլոր նայես :) ամեն դեպքում շատ հաճախ եմ թարմացնում կայքը ու խնդրում եմ նորեն համենալ: Շատ շնորհակալություն!!!