Ստացվեց այնպես, որ այս ամսվա սկզբին կարճատև այցով հայտնվեցի Վարշավայում: Բնականաբար. ինչպես ասում են - я всегда собой беру видеокамеру - կամ, իմ դեպքում ավելի ճիշտ կլինի ասել` фотоаппарат, և որոշեցի տեսարժան վայրերի պարգևած գեղագիտական հաճույքը կիսել ավելի լայն շրջանակների հետ: Ցավով արձանագրեցի, որ լեհերը դեռ այնքան չեն զարգացել, որ սրճարաններ կառուցեն իրենց գեղատեսիլ զբոսայգիներում և դրանցում, առանց որևէ եկամտաբերության, ապրում և "աշխատում" են սկյուռիկներ, բադեր, սիրամարգեր, աղավնիներ և այլն... ինչպես իր հաղորդումներից մեկում Վիեննայում նկատեց Ռաֆայել Հովհաննիսյանքը` "քաղաքակրթությունը" դեռ չի հասել էստեղ...
Նախանձով էի նայում քաղաքի մաքրությանը, իրենց իսկ պատմության նկատմամբ գործնականում դրսևորվող հարգանքին, բարեկիրթ երիտասարդությանը և լավ կազմակերպված ենթակառուցվածքների սահուն աշխատանքին: Եվ այս ամենը մի երկրում, որը մեզ հետ զուգահեռ թոթափեց սովետական լուծը և նույն ժամանակահատվածում փոխվեց անճանաչելիորեն:
Հեղինակ` Քրիստ Մարուքյան
hrashali nkarner ev nuynpisi meknabanutyun!
ReplyDeleteԱպրես Քրիստ, շատ լավ նկարներ են ։
ReplyDeleteՇատ ապրեք ժողովուրդ ջան, ուրախ եմ, որ դուր եկան նկարները:
ReplyDeletemerci, iskapes hianali u &shmarit meknabanum!!!
ReplyDeletedzez el merci aytselutyan u lav xoskeri hamar! ham el shnorhavor bolor toner@!
ReplyDeleteՄեծ տեսահորիզոն ունեցողին ամենափոքր օբյեկտիվն ել է շատ: Ապրես Քրիստ Մարուքյան ապո ջան: Հիյանալի նկարներ են:
ReplyDeleteԴու էլ ապրես ախպեր ջան! Արման դո՞ւ ես :)
ReplyDelete